Անկանխիկ վճարումներ

11.07.2024
Անկանխիկ վճարումներ
2024 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում անկանխիկ ձևով են վճարվում՝
🔸 Աշխատավարձերը /կանխիկ ձևով կարող են վճարվել միայն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատավարձերը՝ վերջինիս գրավոր դիմումի հիման վրա/,
🔸 Կրթաթոշակները, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, պետական գնումների հետ կապված վճարումները,
🔸 Բժշկական հաստատություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարումները,
🔸 Ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն ուսումնական) հաստատություններում մատուցված բոլոր կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարները,
🔸 Ապահովագրական հատուցումները,
🔸 Կենսաթոշակները, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող պետական նպաստները և այլ դրամական վճարները, ինչպես նաև խնամքի նպաստը վճարվում են «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներով սահմանված կարգով: «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներով կենսաթոշակը, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող պետական նպաստները և այլ դրամական վճարներ, ինչպես նաև խնամքի նպաստը կանխիկ ձևով վճարելու համար բացառություններ կարող են սահմանվել Կենտրոնական բանկի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ նորմատիվ իրավական ակտով։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2023 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում է անկանխիկ ձևով, որպիսի պահանջի չպահպանումը հանգեցնում է վարչական պատասխանատվության։
📞 Ձեր իրավունքների իրացման վերաբերյալ բոլոր հարցերի, խորհրդատվություն և/կամ իրավական աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել+374 91-555-447 հեռախոսահամարին։