2023 թվականի նոյեմբերի 25-ից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված նոր կարգավորումները հեռավար աշխատանքի վերաբերյալ
19.06.2024
2023 թվականի նոյեմբերի 25-ից ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված նոր կարգավորումները հեռավար աշխատանքի վերաբերյալ:
Հեռավար աշխատանքն աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարումն է առանց աշխատանքի վայր ներկայանալու:
Հեռավար աշխատանքը կատարվում է աշխատողի և գործատուի (անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից) փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով:
Աշխատանքի էական պայմանների փոփոխություն չհամարվելով, աշխատանքը հեռավար կատարելու մասին կողմերի ձևակերպվում է գրավոր։
Աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատողը պետք է ապահովի աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև գործատուի համար իր հասանելիությունը՝ փոխադարձ համաձայնեցված եղանակով: Աշխատողի մեղքով սույն մասով սահմանված պահանջի չկատարումը համարվում է աշխատանքային կարգապահության խախտում:
Գործատուի մոտ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հեռավար աշխատող օտարերկրացիների վրա այլևս չի տարածվում կացության կարգավիճակ ունենալու պահանջը։
Այս և մնացյալ բոլոր կարգավորումները հեռավար աշխատանքի վերաբերյալ սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 106․1 հոդվածով։
Աշխատանքային հարցերի վերաբերյալ խորհրդատվություն և/կամ իրավական աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 91-555-447 հեռախոսահամարին։
Այլ Նորություններ
Անտոնյան Գրուպ ընկերության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մատուցվող ծառայություններ
15.08.2024
Անկանխիկ վճարումներ
11.07.2024
Լրացումներ աշխատանքային օրենսգրքում
11.07.2023
Անկանխիկ գործառնությունների մասին իրավակարգավորումներ
19.06.2023
01.07.2023թ-ից ուժի մեջ է մտնում միկրոձեռնարկատերերին վերաբերող իրավական նորմը
11.06.2023
Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքը
28.06.2022