01.07.2023թ-ից ուժի մեջ է մտնում միկրոձեռնարկատերերին վերաբերող իրավական նորմը

11.06.2023
01.07.2023թ-ից ուժի մեջ է մտնում միկրոձեռնարկատերերին վերաբերող իրավական նորմը

01.07.2023թ-ից ուժի մեջ է մտնում ՀՀ հարկային օրեսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 24.11.2022թ.-ի թիվ 450-Ն ՀՀ օրենքի միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեությունը իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին վերաբերող իրավական նորմը, ըստ որի.

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվելու անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելու և բյուջե վճարելու պարտավոպությունից:

Ներկայումս միկրոձեռնարկատիրության սուբյեկտները որպես հարկայաին գործակալ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին աշխատավարձ վճարելիս (հաշվարկելիս) յուրաքանչյուր վարձու աշխատողի համար հաշվարկում և բյուջե են վճարում ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ, որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

01.07.2023թ-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից եկամտային հարկը հաշվարկվելու են 20 տոկոս դրույքաչափով, այլ եկամուտներ վճարելիս (հաշվարկելիս)  ՀՀ հարկային օրենսգրքի 150 հոդվածով սահմանված դրույքաչափերով: