Մեր մասին

Անտոնյան Գրուպ

Անտոնյան Գրուպը հանդիսանում է Հայաստանում վստահություն վայելող, նորարարական ընկերություններից մեկը:​

Անտոնյան Գրուպը մատուցում է իրավաբանական ծառայություններ իրավունքի տարբեր ճյուղերով, ինպես նաև տրամադրում է խորհրդատվություն ֆինանսահաշվապահական և անշարժ գույքի ոլորտներում:​

Ընկերության թիմում ներառված են բարձրակարգ փորձագետ-մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստում Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում:

 

Ընկերության արժեքները և սկզբունքները

Անտոնյան Գրուպի աշխատանքի հիմքում դրված է գործընկերների շահերի և պահանջների առաջնայնությունը: Ընկերության աշխատանքը նաև ուղղորդվում է հաճախորդների համար արժեքներ ստեղծելու գործընթացով:

Միևնույն ժամանակ ընկերությունը կարևորում է սեփական աշխատողների զարգացումը՝ մշտական աճի, աշխատանքային բարենպաստ պայմանների ապահովման ճանապարհով: