Անկանխիկ գործառնությունների մասին իրավակարգավորումներ
![Անկանխիկ գործառնությունների մասին իրավակարգավորումներ](/media/antonyan_group_site/blogs/main/clay-banks-oNm9NkTFLfA-unsplash.jpg)
<<Անկանխիկ գործառնությունների մասին>> 18.01.2022 թվականի թիվ 12-Ն ՀՀ օրենքի համաձայն 01.07.2023թ-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումներ.
Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2023 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում են անկանխիկ ձևով։
2023 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից աշխատավարձերը վճարվում են բացառապես անկանխիկ ձևով:
2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում) մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:
2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն ուսումնական) հաստատություններում մատուցված բոլոր կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:
![Անկանխիկ վճարումներ](/media/antonyan_group_site/blogs/main/thumbnail/thumbnail_%D5%96%D6%80%D5%AB%D5%AC%D5%A1%D5%B6%D5%BD_%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84_3.png)
![2023 թվականի նոյեմբերի 25-ից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված նոր կարգավորումները հեռավար աշխատանքի վերաբերյալ](/media/antonyan_group_site/blogs/main/thumbnail/thumbnail_%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80_%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84.png)
![Լրացումներ աշխատանքային օրենսգրքում](/media/antonyan_group_site/blogs/main/thumbnail/thumbnail_coffee-shop-small-business.jpg)
![01.07.2023թ-ից ուժի մեջ է մտնում միկրոձեռնարկատերերին վերաբերող իրավական նորմը](/media/antonyan_group_site/blogs/main/thumbnail/thumbnail_smiling-bartender-with-hot-beverage.jpg)
![Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքը](/media/antonyan_group_site/blogs/main/thumbnail/thumbnail_stephen-phillips-hostreviews-co-uk-em_Qgco4Iy.jpg)
![Ապրանքային նշաններում աշխարհագրական անվանումների ներառման հարցը ՀՀ-ում](/media/antonyan_group_site/blogs/main/thumbnail/thumbnail_273662788_1008876009703557_2909569285_roPpgrs.jpg)