Ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը
![Ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը](/media/antonyan_group_site/blogs/main/271757582_327712739292786_2650056405408189132_n.jpg)
Ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը. ովքե՞ր և ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնեն հայտարարագիրը.
Ազգային ժողովի կողմից 2021 թվականի հունիսի 3-ին ընդունված օրենսդրական փաթեթով ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձանց շրջանակը, ինչպես նաև սահմանվել են իրական շահառու հասկացությունը, հայտարարագիրը ներկայացնելու ժամկետներն ու կարգը։
Հայտարարագրերն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելու կամ կեղծ տեղեկություն ներակայացնելու համար օրենքով սահմանված է պատասխանատվություն։
- Ո՞վքեր պետք է ներկայացնեն իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր այսուհետ պետք է ներկայացնեն նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր կազմակերպությունները։ Ընդ որում, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակն ընդլայնվում է 3 փուլով․
1-ին փուլ՝ 2021թ. սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և տեսալսողական մեդիածառայություն մատուցող կազմակերպությունները։
2-րդ փուլ՝ 2022թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն Հայաստանի տարածքում գրանցված բոլոր առևտրային կազմակերպությունները, բացառությամբ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների։
3-րդ փուլ՝ 2023թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն ու ոչ առևտրային կազմակերպությունները։
- Ո՞վ է իրական շահառուն։
Իրավաբանական անձի իրական շահառուն ֆիզիկական անձ է, որին փաստացի պատկանում է կազմակերպությունը կամ որն իրականում վերահսկում է կազմակերպությունը: Իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու չափանիշները սահմանվում են օրենքով։
- Ի՞նչ ժամետներում և ի՞նչ կարգով իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն հայտարարագրերը։
Իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը և դրա հետագա փոփոխությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։
Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է bo.e-register.am համակարգում մուտք գործել կազմակերպության էջը և առցանց լրացնել ու հանձնել էլեկտրոնային հայտարարագիրը։

![Անկանխիկ վճարումներ](/media/antonyan_group_site/blogs/main/thumbnail/thumbnail_%D5%96%D6%80%D5%AB%D5%AC%D5%A1%D5%B6%D5%BD_%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84_3.png)
![2023 թվականի նոյեմբերի 25-ից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված նոր կարգավորումները հեռավար աշխատանքի վերաբերյալ](/media/antonyan_group_site/blogs/main/thumbnail/thumbnail_%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80_%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84.png)
![Լրացումներ աշխատանքային օրենսգրքում](/media/antonyan_group_site/blogs/main/thumbnail/thumbnail_coffee-shop-small-business.jpg)
![Անկանխիկ գործառնությունների մասին իրավակարգավորումներ](/media/antonyan_group_site/blogs/main/thumbnail/thumbnail_clay-banks-oNm9NkTFLfA-unsplash.jpg)
![01.07.2023թ-ից ուժի մեջ է մտնում միկրոձեռնարկատերերին վերաբերող իրավական նորմը](/media/antonyan_group_site/blogs/main/thumbnail/thumbnail_smiling-bartender-with-hot-beverage.jpg)
![Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքը](/media/antonyan_group_site/blogs/main/thumbnail/thumbnail_stephen-phillips-hostreviews-co-uk-em_Qgco4Iy.jpg)