Անկանխիկ գործառնությունների մասին իրավակարգավորումներ

19.06.2023
Անկանխիկ գործառնությունների մասին իրավակարգավորումներ

<<Անկանխիկ գործառնությունների մասին>> 18.01.2022 թվականի թիվ 12-Ն ՀՀ օրենքի համաձայն 01.07.2023թ-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումներ.

 Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2023 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում են անկանխիկ ձևով։

2023 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից աշխատավարձերը վճարվում են բացառապես անկանխիկ ձևով:

2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում) մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:

2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն ուսումնական) հաստատություններում մատուցված բոլոր կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով: