
Աշխատավարձերը /կանխիկ ձևով կարող են վճարվել միայն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատավարձերը՝ վերջինիս գրավոր դիմումի հիման վրա/,

Կրթաթոշակները, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, պետական գնումների հետ կապված վճարումները,

Բժշկական հաստատություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարումները,

Ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն ուսումնական) հաստատություններում մատուցված բոլոր կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարները,

Ապահովագրական հատուցումները,

Կենսաթոշակները, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող պետական նպաստները և այլ դրամական վճարները, ինչպես նաև խնամքի նպաստը վճարվում են «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներով սահմանված կարգով: «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներով կենսաթոշակը, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող պետական նպաստները և այլ դրամական վճարներ, ինչպես նաև խնամքի նպաստը կանխիկ ձևով վճարելու համար բացառություններ կարող են սահմանվել Կենտրոնական բանկի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ նորմատիվ իրավական ակտով։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2023 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում է անկանխիկ ձևով, որպիսի պահանջի չպահպանումը հանգեցնում է վարչական պատասխանատվության։